Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Կարապի լճի սահադաշտը կբացվի դեկտեմբերի 5-ի երեկոյան

Կարապի լճի սահադաշտը կբացվի դեկտեմբերի 5-ի երեկոյան
05.12.2016 | 14:38

«Դեկտեմբերի 5-ին` ժամը 18:00-ին, հրավիրում ենք Կարապի լճի հարակից տարածք՝ ներկա գտնվելու սահադաշտի 12-րդ տարեշրջանի հանդիսավոր բացմանը, որի ընթացքում ցուցադրական ելույթներով հանդես կգան Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցի սաները: Սահադաշտը գործելու է ամեն օր` ժամը 11:00-22:00:

Չմշկասահքի, ձմեռային մարզաձևերի, ինչպես նաև ակտիվ հանգստի բոլոր սիրահարներին սիրով հրավիրում ենք դառնալ Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանի բացման մասնակիցը: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել Երևանի քաղաքապետարանի սպորտի բաժին (հեռախոս` 011-514-196)»՝ տեղեկացնում է քաղաքապետարանը:

Դիտվել է՝ 644

Մեկնաբանություններ