Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն նպատակ ունի կառուցողական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ

Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն նպատակ ունի կառուցողական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
06.12.2016 | 09:07

Հյուսիսատլանտյան դաշինքը «նպատակ ունի կառուցողական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ» և «ակնկալում է շարունակել ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքը»՝ ուսումնասիրելով հաջորդ հանդիպումն անցկացնելու հնարավորությունները՝ «ռազմական ռիսկերի նվազեցումը քննարկելու համար»՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մամուլի ասուլիսում՝ դաշինքի ԱԳ նախարարների՝ դեկտեմբերի 6-7-ի հանդիպման նախաշեմին: Ստոլտենբերգը նշել է, որ դաշինքը հույս ունի շարունակել ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքը, այդ թվում՝ ռազմական ռիսկերի նվազման նպատակով: Ստոլտենբերգը հայտնել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի արտաքին գործերի նախարարների՝ դեկտեմբերի 6-7-ին Բրյուսելում հանդիպմանը Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն 40 կետից բաղկացած միջոցառումների փաթեթ կընդունեն հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի և ծովում անվտանգության վերաբերյալ:


Դաշինքի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի գործնական և քաղաքական օգնություն ցուցաբերել ՈՒկրաինային: Նրա խոսքով՝ այդ հարցը ներկայացված է ՆԱՏՕ-ՈՒկրաինա հանձնաժողովի՝ դեկտեմբերի 7-ի նախարարական նիստին: Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Սիրիայում քաղաքական կարգավորման հասնելու բոլոր ջանքերը:


«ՆԱՏՕ-ն կպաշտպանի Սիրիայում քաղաքական կարգավորման հասնելու բոլոր ջանքերը»,- նշել է նա: Գլխավոր քարտուղարը ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն հավանություն է տալիս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ միջազգային կոալիցիայի գործողություններին:

Դիտվել է՝ 631

Մեկնաբանություններ