Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բուդապեշտի մետրոյում գնացքներ են բախվել

Բուդապեշտի մետրոյում գնացքներ են բախվել
06.12.2016 | 09:08

Երկու գնացք է բախվել Հունգարիայի մայրաքաղաքի մետրոյի M-2 «կարմիր» ճյուղում, տուժել է 10 մարդ` հայտնել են Բուդապեշտի արտակարգ իրավիճակների վարչությունում: Գնացքներից մեկը հասել է թունելում առջևից ընթացող շարժակազմին և հարվածել վերջին վագոնին:

Ինը մարդ հոսպիտալացվել է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Տուժածներից մեկին բուժօգնություն են ցուցաբերել տեղում: Հատուկ ծառայությունները պարզում են՝ ինչն է դարձել միջադեպի պատճառը: Մետրոյի «կարմիր» ճյուղում գնացքների երթևեկությունը դադարեցված է: Մետրոյի ուղևորների համար կազմակերպվել է լրացուցիչ ավտոբուսային երթուղի:

Դիտվել է՝ 662

Մեկնաբանություններ