ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում քննադատել է Չինաստանի տնտեսական քաղաքականությունը, Հարավչինական ծովի շրջանում նրա ռազմական ակտիվությունը: «Կհարցներ Չինաստանը, թե լա՞վ է արժեզրկել արժույթը (ինչը մեր ընկերությունների համար մրցունակության հարցում խոչընդոտներ է ստեղծել)»,- գրել է նա:
Թրամփը դժգոհություն է հայտնել, որ Պեկինը մեծ վճարներ է գանձում Չինաստան ներմուծվող ամերիկյան ապրանքների համար, մինչդեռ ԱՄՆ-ը վճար չի գանձում չինական ապրանքների համար: Բացի այդ, ԱՄՆ նորընտիր նախագահը նշել է, որ Չինաստանը Հարավչինական ծովում ռազմական օբյեկտներ է կառուցում, որոնք «հսկայական ռազմական համալիր» են ներկայացնում: «Չեմ կարծում, որ Չինաստանը հարցներ մեզ»,- իր հարցին ի պատասխան ասել է նա: