Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մերկելն ափսոսում է Ռենցիի համար

Մերկելն ափսոսում է Ռենցիի համար
06.12.2016 | 09:11

Reuters-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ափսոսանք է հայտնել Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հրաժարականի կապակցությամբ` հայտարարել է Մերկելի մամլո քարտուղար Շտեֆեն Զայբերտը. «Կանցլերը Իտալիայի վարչապետի հրաժարականի լուրն ընդունել է ափսոսանքով։

Նրանք հիանալի աշխատել են Մատեո Ռենցիի հետ և վստահել են միմյանց, սակայն իտալացի ընտրողների ժողովրդավարական որոշումը, հենց իր՝ վարչապետի որոշումը, արժանի են հարգանքի»։ Զայբերտն ընդգծել է, որ Բեռլինը մտադիր է սերտորեն համագործակցել Իտալիայի կառավարության հետ՝ անկախ նրանից, թե Ռենցիի հրաժարականից հետո ով կգլխավորի։

Դիտվել է՝ 672

Մեկնաբանություններ