Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սիրիայի կառավարական ուժերը Հալեպում ազատագրել են 100 հազար քաղաքացիների

Սիրիայի կառավարական ուժերը Հալեպում ազատագրել են 100 հազար քաղաքացիների
06.12.2016 | 17:24

Սիրիայի կառավարական ուժերին և դաշնակիցներին հաջողվել է Հալեպի արևելքում զինյալների պաշարած հատվածից ազատ արձակել մոտ 100 հազար քաղաքացիների՝ հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին Անվտանգության խորհրդի նիստում: Խոսքը ուղղելով ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչներին՝ նա շարունակել է, որ ազատագրվածների թվում մի քանի տասնյակ հազար երեխաներ են, որ «երեք հրացանակիր կառավարությունների և նրանց խամաճիկների ծրագրերում չեն եղել»:

Երեք երկրների դեսպանները լքել էին դահլիճը նախքան դեսպանի ելույթը:
Ջաֆարին պնդել է, որ «նրանք, ովքեր մտածում են Սիրիայի ժողովրդի մասին, կթակեին Սիրիայի կառավարության դուռը և օգնություն կառաջարկեին»:

Դիտվել է՝ 572

Մեկնաբանություններ