Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մերկելը վերընտրվել է քրիստոնեադեմոկրատական միության ղեկավար

Մերկելը վերընտրվել է քրիստոնեադեմոկրատական միության ղեկավար
07.12.2016 | 11:51

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իններորդ անգամ ընտրվել է քրիստոնեադեմոկրատական միության նախագահ: Նրա օգտին Էսսենում կայացած համագումարում քվեարկել է պատվիրակների 89,5 %-ը: Անգելա Մերկելը կուսակցությունը ղեկավարում է 17 տարի:

Նա հայտարարել է 2017-ին նորից կանցլերի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին: Նրան մրցակցելու է իրենց հանրաճանաչությունը ավելացնող եվրասկեպտիկների «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը:

Դիտվել է՝ 729

Մեկնաբանություններ