Եվրամիությունը պետք է գիտակցի, որ չի կարող ապահովել իր անվտանգությունն առանց Թուրքիայի՝ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը։
«Եվրամիությունը պետք է շատ լավ մտածի քայլերի մասին, որոնք ձեռնարկում են ոչ թե հանուն մեզ, այլ հանուն իրենց ապագայի։ Իսկ Եվրոպայի ապագան և անվտանգությունն առանց Թուրքիայի անհնար է»,- ասել է նա։