Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների` Համբուրգում հանդիպման հնարավորությունը

Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների` Համբուրգում հանդիպման հնարավորությունը
08.12.2016 | 08:40

Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Համբուրգում հանդիպման հնարավորությունը՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Եթե պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք կտեղեկացնենք: Սակայն այս պահին հանդիպման հնարավորությունը միայն քննարկման փուլում է»,- ասել է Մարիա Զախարովան՝ ԱԳՆ-ում չորեքշաբթի օրվա ճեպազրույցում: ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ խորհրդի նիստը կայանալու է դեկտեմբերի 8-9-ին՝ Համբուրգում:

Դիտվել է՝ 629

Մեկնաբանություններ