Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էլմար Մամեդյարով. Ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորումը կամրապնդի տարածաշրջանի անվտանգությունը

Էլմար Մամեդյարով. Ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորումը կամրապնդի տարածաշրջանի անվտանգությունը
09.12.2016 | 10:57

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը կողմ է կոնկրետ միջոցների արագ ընդունելուն՝ Վիեննայում (2016-ի մայիս) և Սանկտ Պետերբուրգի (2016-ի հունիս) Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։

Մամեդյարովը Համբուրգում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստում հայտարարել է. «Մենք պետք է այդ հանդիպումներում ձեռք բերած պայմանավորվածություններն անհապաղ վերափոխենք կոնկրետ միջոցների։ Ադրբեջանն ակնկալում է այդ հարցում ԵԱՀԿ-ի և Մինսկի խմբի ակտիվ դերակատարությունը։ Ապրիլյան լարվածությունը ցույց տվեց, որ շփման գծի ներկայիս իրավիճակը վտանգավոր է և յուրաքանչյուր պահի կարող է հանգեցնել անսպասելի հետևանքների։


Հակամարտության հետևանքների փուլային վերացումը, այդ թվում նաև հայկական զորքերի դուրսբերումը, տարածաշրջանային տրանսպորտային ու հաղորդակցային գծերի վերականգնումը, հարկադիր վերաբնակների վերադարձը կհանգեցնեն տարածաշրջանի դինամիկայի փոփոխությանն ու ընդհանուր անվտանգության զգալի ամրապնդմանը»։

Դիտվել է՝ 1045

Մեկնաբանություններ