Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Երբ Իրաքից դուրս կբերվի թուրքական զորքը

Երբ Իրաքից դուրս կբերվի թուրքական զորքը
11.12.2016 | 11:24

Աս-Սումարիա հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի հետ։ Թուրքիայի վարչապետն ասել է, որ թուրք զինծառայողները Իրաքի տարածքը կլքեն ԴԱԻՇ-ից Մոսուլի ազատագրումից հետո։

Նա հայտարարել է, որ Թուրքիան ձգտում է ամրապնդել երկու երկրների միջև առևտրային ու տնտեսական կապերը։ Մոսուլի ազատագրման գործողությունն Իրաքում մեկնարկել է հոկտեմբերի 17-ին։ Թուրքիան 2015-ի դեկտեմբերի 4-ին Իրաքի հյուսիսում՝ Մոսուլի մոտ գտնվող Բաշիքայի ճամբարի մոտ տեղակայել է տանկային մեկ գումարտակ։

Դիտվել է՝ 792

Մեկնաբանություններ