Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թուրքիայի նոր Սահմանադրության նախագիծը ներկայացվել է խորհրդարանին

Թուրքիայի նոր Սահմանադրության նախագիծը ներկայացվել է խորհրդարանին
11.12.2016 | 11:36

Son dakika կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նոր Սահմանադրության նախագիծը ներկայացվել է խորհրդարանին: Նախագիծը համաձայնեցված է իշխող «Արդարություն ու զարգացում» և ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունների կողմից։ Նոր Սահմանադրության որոշ մանրամասներ հայտնի են։ Նախատեսվում է պատգամավորների թիվը հասցնել 600-ի, իսկ ընտրվելու տարիքը իջեցնել 18-ի։

Փոխվելու է դատավորների ու դատախազների բարձրագույն խորհրդի կառուցվածքը, որի անդամներին մի կեսին ընտրելու է նախագահը, մյուս կեսին՝ խորհրդարանը։ Սահմանադրական դատարանի անդամների թիվը նվազեցվելու է 15-ի։ Ժանդարմերիայի հրամանատարը հանվելու է Ազգային անվտանգության խորհրդի կազմից։ ՏԻՄ ընտրություններն անցկացվելու են 2019-ի մարտին, նոյեմբերին անցկացվելու են խորհրդարանական ու նախագահական ընտրություններ։

Դիտվել է՝ 740

Մեկնաբանություններ