Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վադիմ Կրասնոսելսկին ընտրվել է Մերձդնեստրի նախագահ

Վադիմ Կրասնոսելսկին ընտրվել է Մերձդնեստրի նախագահ
12.12.2016 | 19:54

Մերձդնեստրում երեկվա նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով՝ հաղթանակ է տոնում խորհրդարանի խոսնակ, նախկին վարչապետ Վադիմ Կրասնոսելսկին։ Նրա օգտին ձայն է տվել քվեարկողների 70 տոկոսը, իսկ գործող նախագահ Եվգենի Շևչուկի օգտին՝ 18 տոկոսը։


Մոլդովայի՝ հիմնականում ռուսալեզու Մերձդնեստրի տարածաշրջանը 1990-ին անկախություն է հայտարարել:

Դիտվել է՝ 587

Մեկնաբանություններ