Սիրիայի կառավարական բանակը ազատագրել է կարևոր թաղամաս Հալեպում, սակայն զորքերը հետ է քաշել հնագույն Պալմիրա քաղաքից, ԻՊ-ի զինյալներին հաջողվել է կրկին վերահսկողության տակ առնել Պալմիրան։ Նրանք Պալմիրան գրավել էին անցյալ տարվա մայիսին, ականապատել էին ու ոչնչացրել բազմաթիվ պատմական հուշարձաններ։
Կառավարական զորքերը Պալմիրան հետ էին գրավել այս գարնանը, սակայն վերջին օրերին ջիհադիստները սկսել են գրոհել` կրկին իրենց վերահսկողության տակ առնելու համար:
Երեկ ՌԴ ՊՆ հայտարարել էր, թե սիրիական բանակի ու իրենց աջակցությամբ ԻՊ-ի 300 ահաբեկիչ է սպանվել Պալմիրայի համար մարտերի ժամանակ: