Զիմբաբվեի 92-ամյա նախագահը պատրաստվում է 2018-ին կրկին առաջադրվել: Ռոբերտ Մուգաբեն երկիրը ղեկավարում է 1980-ից՝ նախ որպես վարչապետ, ապա նախագահ: Մուգաբեին սատարող քաղաքական ուժը հայտարարել է, որ նախագահը թոշակի անցնելու պլաններ չունի և պատրաստ է նախագահել մինչև մահ:
Մուգաբեն իշխանության է եկել Զիմբաբվեի համար երանելի ժամանակաշրջանում՝ 1980-ին երկիրը Աֆրիկայի ամենազարգացած երկրներից էր, այսօր Զիմբաբվեն աշխարհի ամենաաղքատ երկրներից է, որի տնտեսությունը գտնվում է ծանր վիճակում: