Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Քերին ու Չավուշօղլուն քննարկել են Հալեպի հարցը

Քերին ու Չավուշօղլուն քննարկել են Հալեպի հարցը
15.12.2016 | 09:33

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսով քննարկել են Սիրիայի և Հալեպի հարցը։

Չավուշօղլուն հայտարարել է Հալեպի բախումներով լի շրջաններից խաղաղ բնակիչներին տարհանելու անհրաժեշտության մասին, կարևորել է Հալեպում հրադադարի պահպանումը, որը հակամարտող կողմերի միջև ձեռք է բերվել երկու օր առաջ։ Չավուօղլուն խոստացել է, որ Թուրքիան կշարունակի խաղաղ բնակիչների տարհանմանն ուղղված ջանքերը։

Դիտվել է՝ 508

Մեկնաբանություններ