Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Իտալիայի Սենատը վստահության քվե է տվել Պաոլո Ջենտիլիոնիին

Իտալիայի Սենատը վստահության քվե է տվել Պաոլո Ջենտիլիոնիին
15.12.2016 | 09:34

Reuters-ի փոխանցմամբ՝ Իտալիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, վստահություն է հայտնել երկրի նոր վարչապետ Պաոլո Ջենտիլիոնիին՝ 169 սենատոր կողմ է քվեարկել, 99-ը՝ դեմ, մնացածը՝ ձեռնպահ։

Սա Իտալիայի վարչապետի պաշտոնում Պաոլո Ջենտիլիոնիի վերջնական հաստատումն է՝ խորհրդարանի ստորին պալատը ևս վստահության քվե է տվել Ջենտիլիոնիի կառավարությանը։ Նրան կողմ էին 368 պատգամավորներ, դեմ՝ 105-ը։

Դիտվել է՝ 691

Մեկնաբանություններ