Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նազարբաևը որոշել է կիսել իշխանությունը

Նազարբաևը որոշել է կիսել իշխանությունը
15.12.2016 | 17:07

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարգադրել է քննարկել լիազորությունների վերաբաշխման հարցը նախագահի, կառավարության և խորհրդարանի միջև, հայտնում է Tengrinews-ը։ «Ժամանակն է եկել քննարկել նախագահի, կառավարության և խորհրդարանի միջև լիազորությունների վերաբաշխման հարցը։

Հատուկ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի այդ հարցը և համապատասխան օրենքները, հավանական է՝ Սահմանադրությունը փոխելու առաջարկ ներկայացնի»,- ասել է Նազարբաևը Աստանայում Ղազախստանի 25- ամյակին նվիրված տոնական միջոցառմանը։ Նա նշել է, որ Ղազախստանը եղել է և կմնա նախագահական պետություն։ Ղազախական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ առաջին անգամ չէ, որ Նազարբաևը խոսում է իշխանությունը վերաբաշխելու անհրաժեշտության մասին։

Դիտվել է՝ 617

Մեկնաբանություններ