Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թուրքիայի համար նոր դարդանելյան ճակատամարտի ժամանակը

Թուրքիայի համար նոր դարդանելյան ճակատամարտի ժամանակը
15.12.2016 | 17:11

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ երկրի համար ներկայում նոր «Փրկության պատերազմ» և դարդանելյան ճակատամարտ տալու ժամանակն է, գրում է «Անադոլու» գործակալությունը:

Ռեջեփ Թայիբ Էրդողանը, երկրում գործող բոլոր «ահաբեկչական» կառույցների դեմ ազգային մոբիլիզացիայի կոչ հղելով, նշել է, որ Թուրքիան այս պահին կանգնած է պատմության մեջ ամենավտանգավոր սպառնալիքի առաջ և որ այսօր Թուրքիայի և տարածաշրջանի անդորրը խաթարելու համար «ստոր» խաղեր են տարվում: Այն քաղաքական իրավիճակը, որում հայտնվել է Թուրքիան, նախագահը համեմատել է Դարդանելյան ճակատամարտի և քեմալական շարժման ժամանակների հետ:


«Այսուհետ մեզ համար եկել է նոր «Փրկության պատերազմի» և նույնիսկ նոր դարդանելյան ճակատամարտ տալու ու հաղթանակի հասնելու ժամանակը: Թուրքիայի դեմ ահաբեկչական կառույցների ու դավաճան ավազակախմբերի միջոցով պատերազմ սկսողներն իրենց ուզածին չեն կարողացել հասնել»,- հայտարարել է Էրդողանը: «Փրկության պատերազմ»-ի անվան տակ Թուրքիայում նկատի ունեն 1922-23 թթ. Աթաթուրքի ղեկավարած ազգայնական շարժումը, որը Թուրքիայի պաշտոնական պատմագրության մեջ նշվում է որպես իմպերիալիզմից և օտար օկուպացիայից փրկության պայքար և հիշատակվում «Փրկության պատերազմ» տերմինով:

1922-23-ի ազգայնական այդ շարժման ընթացքում Թուրքիայում իրականացվել է պոնտոսցի հույների ցեղասպանությունը, կոտորվել են Ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստան վերադարձած տասնյակ հազարավոր հայեր:

Դիտվել է՝ 586

Մեկնաբանություններ