Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը համընկնում է ԼՂ հարցում Մինսկի խմբի մոտեցումներին

Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը համընկնում է ԼՂ հարցում Մինսկի խմբի մոտեցումներին
15.12.2016 | 22:47

«ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների ստեղծած համակարգի շրջանակներում կողմերը պետք է փորձեն սկսել երկխոսություն խաղաղ պայմանների ստեղծման համար, կառուցողական և ինտենսիվ ձևով պետք է սկսվեն հարաբերությունները, և պետք է կառուցվի որոշակի վստահություն երկու կողմերի միջև»՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին՝ անդրադառնալով հայ- ադրբեջանական հարաբերություններին:

Դեսպանի խոսքով՝ միայն խաղաղ երկխոսությունը կարող է բերել երկարատև խաղաղության: Նա անդրադարձավ նաև այն քննադատական հայտարարություններին, թե Մեծ Բրիտանիայի խոշոր նավթաբազային կորպորացիաները Ադրբեջանում ունեն տնտեսական կոմերցիոն հետաքրքրություններ, ինչն էլ ազդում է արտաքին քաղաքականության վրա: Նա նշեց, որ իրենք տեղյակ են քննադատությունից և կարծում են, որ սխալ է ուղղված:
«Միացյալ Թագավորության դիրքորոշումը ԼՂՀ շրջանակներում ամբողջությամբ համապատասխանում է մեր Եվրոպական միության ընկերների դիրքորոշումներին: Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակած այն սկզբունքներին, որոնց շրջանակներում պետք է կառուցվի խաղաղ երկխոսություն»,- նշեց Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:

Դիտվել է՝ 607

Մեկնաբանություններ