Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թրամփը խոստանում է փոխել ԱՄՆ արտաքին քաղաքականությունը

Թրամփը խոստանում է փոխել ԱՄՆ արտաքին քաղաքականությունը
18.12.2016 | 02:22

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն իր վարչակազմի իշխանության գալով նոր կուրս կվերցնի: «Մեր արտաքին քաղաքականությունը նոր ուղղության կարիք ունի»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Երախտագիտության երթի շրջանակում Օռլանդոյում (Ֆլորիդա) կողմնակիցների առջև։ Նա կրկնել է, որ «օտարերկրյա պետությունները վերակառուցելու փոխարեն մենք կվերակառուցենք մեր երկիրը»։

«Չափազանց երկար մենք անցել ենք մի անպատասխանատու ներխուժումից մյուսին այնպիսի երկրներում, որոնց մասին մեզնից շատերը նույնիսկ նախկինում չէին լսել՝ դա խելահեղություն է և դա կավարտվի։ Թրամփի վարչակազմն առաջին հերթին կհոգա ԱՄՆ ազգային շահերի մասին»,-ընդգծել է քաղաքական գործիչը:

Դիտվել է՝ 783

Մեկնաբանություններ