Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ո՞Ւմ են տեսնում ֆրանսիացիները երկրի նախագահ

Ո՞Ւմ են տեսնում ֆրանսիացիները երկրի նախագահ
19.12.2016 | 17:05

Ֆրանսիացիների 50 տոկոսը կարծում է, որ Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը կհաղթի 2017-ի նախագահական ընտրություններում՝ վկայում են Jornal du Dimanche-ի համար Ifop ընկերության հարցման արդյունքները։


Պատասխանողների 55 տոկոսը կարծում է, որ ընտրություններում կհաղթի Ֆիյոնը, ընդամենը 28 տոկոսն է ցանկանում նրա հաղթանակը։ 47 տոկոսը կարծում է, որ Ֆիյոնը կարող է երկրում բարեփոխումներ անցկացնել, 46 տոկոսը կարծում է, որ նա կատարում է ստանձնած պարտավորությունները։ Պատասխանողների միայն 28 տոկոսն է կարծում, որ նախկին վարչապետը հասկանում է շարքային մարդկանց խնդիրները, 62 տոկոսը կարծում է, որ նախկին վարչապետի ծրագիրն իրենց անհանգստությունն է առաջացնում։

Հարցումը, որին մասնակցել է 987 մարդ, անցկացվել է առցանց՝ դեկտեմբերի 14-16-ին։ Ֆրանսիայի նախագահի ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ ապրիլի 23-ին և մայիսի 7-ին։

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ