ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը կարծում է, որ Ռուսաստանն անկասկած կոտրում է ամերիկյան համակարգիչները։ Միևնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը ի պատասխան ցանցահենային հարձակում կգործի ռուսական կիբերհամակարգերի վրա՝ հայտարարել է նա CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։
«Յուրաքանչյուրը կոտրելու հնարավորություն ունի»,-ասել է Քիսինջերը։ Դիվանագետը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Դոստոևսկու կերպարներից է»։ «Նա մարդ է, որը ներքին մեծ կապ ունի ռուսական պատմության հետ, ինչպես ինքն է հասկանում։ Նա ռուսական ազգային շահերի սառը հաշվիչ է»,- հավելել է Քիսինջերը։ Նախկին պետքարտուղարի խոսքով՝ ռուսական ինքնության հարցը շատ կարևոր է, կոմունիզմի կրախի հետևանքով Ռուսաստանը կորցրել է պատմության 300 տարին։
Խոսելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մասին՝ Քիսինջերը նշել է, որ նա հնարավորություն ունի պատմության մեջ մնալու որպես «շատ կարևոր նախագահ»։ «Դոնալդ Թրամփը ֆենոմեն է, ինչպիսին արտասահմանյան պետությունները չեն տեսել»,- հավելել է նա։