Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լիբանանի նոր կառավարությունում երկու հայ նախարար կա

Լիբանանի նոր կառավարությունում երկու հայ նախարար կա
19.12.2016 | 17:08

Լիբանանի նախագահը հաստատել է կառավարության նոր կազմը՝ վարչապետ Սաադ Հարիրիի գլխավորությամբ՝ հաղորդում է NNA գործակալությունը:
Հաստատվել է կառավարության 30- հոգանոց կազմը, որտեղ ներգրավված են տարբեր կրոնների ներկայացուցիչներ: Լիբանանի ԱԳ նախարարի պաշտոնը պահպանել է նախագահի փեսան՝ Ջեբրան Բասիլը:

«Հայ ձայն» կայքի փոխանցմամբ, 30 նախարարներից երկուսը հայեր են՝ Ավետիս Կիտանյանը և Ժան Օղասաբյանը։ Ժան Օղասաբյանը համարվում է վարչապետ Հարիրիի շատ մոտ անձնավորություն, իսկ Ավետիս Կիտանյանը ՀՅԴ-ից է։ Քաղաքական վակուումը Լիբանանում շարունակվում էր 2,5 տարի: Նախկին նախագահ Միշել Սուլեյմանի ժամկետի ավարտից հետո խորհրդարանը չէր կարողանում նախագահ ընտրել՝ քվեարկությունը տասնյակ անգամ հետաձգելով: Նախագահն ընտրվել է հոկտեմբերի 31-ին, նոր նախագահ է դարձել գեներալ Միշել Աունը: Վարչապետի պաշտոնում Սաադ Հարիրիի թեկնածությունը պաշտպանել են 128 պատգամավորներից 110-ը:

Դիտվել է՝ 503

Մեկնաբանություններ