Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լեհաստանի վարչապետը մեղադրել է ընդդիմությանը՝ կառավարության տապալման փորձի համար

Լեհաստանի վարչապետը մեղադրել է ընդդիմությանը՝ կառավարության տապալման փորձի համար
20.12.2016 | 11:00

Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն հայտարարել է, որ Վարշավայում ցույցեր կազմակերպած ընդդիմության նպատակը ոչ թե երկրի վիճակի բարելավումն է, այլ լեհական հասարակությունում ագրեսիայի սերմանումը և կառավարության տապալումը, հայտնում է Depo.ua-ն:

«Այս ամենը կազմակերպում է այն ընդդիմությունը, որը չի սիրում Լեհաստանը։ Ատելության ալիքները, համատեղ ագրեսիան, կառավարությունը տապալելու փորձերը և ընտրությունների արդյունքների վերանայում, ահա, թե որոնք են նրանց նպատակը»,- ասել է Շիդլոն։
Նրա խոսքով՝ ընդդիմությունը կառավարության ընդունած ցանկացած որոշում որակում է որպես «վտանգավոր, սպառնալից»։

Դիտվել է՝ 664

Մեկնաբանություններ