Habertürk պորտալի փոխանցմամբ՝ Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին սպանել է թուրքական ոստիկանության նախկին աշխատակից Մևլութ Մերթ Ալթընթաշը: Նա ոստիկանության շարքերից հեռացվել է հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակներում։ 22-ամյա տղամարդը FETÖ (իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի) ահաբեկչական կազմակերպության անդամ է:
Նա ցուցահանդեսի շենք, որտեղ ելույթ է ունեցել ՌԴ դեսպանը, մուտք է գործել իբրև ոստիկան, նրա վկայականը եղել է կեղծ։ Ռուս դեսպանի սպանությունից հետո խստացվել են Անկարայում Ռուսաստանի դեսպանատան անվտանգության միջոցառումները։