Anadolu-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը՝ ընդգծելով, որ հեռախոսազրույցը կայացել է Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանությունից հետո։
Քալընի խոսքերով՝ Էրդողանը Պուտինին ներկայացրել է զինված միջադեպի մանրամասները։ Չավուշօղլուն ռուս դեսպանի սպանության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես գալու Մոսկվա ժամանելուց հետո, որտեղ պետք է մասնակցի Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը, որի ժամանակ քննարկվելու է Սիրիայի հարցը։