Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռուս դեսպանի սպանությունից հետո ԱՄՆ-ը փակել է Անկարայում դեսպանատունը

Ռուս դեսպանի սպանությունից հետո ԱՄՆ-ը փակել է Անկարայում դեսպանատունը
20.12.2016 | 11:04

ԱՄՆ իշխանությունները փակել են Անկարայում իրենց դեսպանատունը՝ Թուրքիայի մայրաքաղաքում հնչած կրակոցներից հետո։

Անկարայում այսօր երեկոյան իսլամական կարգախոսներ հնչեցրած անձը հրազենային զենքով մահացու վիրավորել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին և սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ։ Անկարայում ԱՄՆ դեսպանատունը գտնվում է այդ միջադեպի մոտակայքում, կրակոցները հնչել են դեսպանատանը շատ մոտ գտնվող շենքում։ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվել զերծ մնալ դեսպանատուն այցելելուց։
ՄԱԿ-ը, ԱՄՆ-ը, ԵՄ-ը (Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) և մի շարք այլ երկրներ ու միջազգային կառույցներ դատապարտել են Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը, ու այդ կապակցությամբ ցավակցություններ են հղել ռուսական կողմին։

Դիտվել է՝ 602

Մեկնաբանություններ