Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բացահայտվել են հաշմանդամության կարգ տրամադրելու համար կաշառք ստանալու դեպքերը

Բացահայտվել են հաշմանդամության կարգ տրամադրելու համար կաշառք ստանալու դեպքերը
21.12.2016 | 20:23

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են հաշմանդամության կարգ տրամադրելու պատրվակով Արագածի տարածաշրջանի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախկին բուժվիճակագրի կողմից տարբեր անձանցից խարդախությամբ գումար հափշտակելու մի շարք դեպքեր։

Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Արագածի տարածաշրջանի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի բուժվիճակագիր Գ.Մելքոնյանը, 2014թ. հունվարի 1-ին աշխատանքից ազատվելուց հետո, շարունակել է ներկայանալ որպես աշխատակից և մարզի 10 բնակիչներից, վերջիններիս հաշմանդամության կարգ տրամադրելու, դրա ժամկետը երկարացնելու և կարգից չզրկելու համար, պահանջել և ստացել է տարբեր չափերի գումար: Ըստ նախաքննության տվյալների՝ կաշառքի պատրվակով պահանջված գումարի չափը տատանվել է 41.000-81.000 դրամի սահմաններում։


Քրեական գործով տուժող է ճանաչվել 10 անձ: Գ.Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (10 դրվագ) հատկանիշներով։
Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ ձեռնարկված քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ նշված կնոջ գործողություններից տուժել են նաև այլ անձինք, որոնք ստուգելու ուղղությամբ քննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտվել է՝ 1909

Մեկնաբանություններ