Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՄԱԿ-ը կոչ է անում մեխանիզմներ ստեղծել՝ Սիրիայում հանցագործությունների փաստեր հավաքագրելու համար

ՄԱԿ-ը կոչ է անում մեխանիզմներ ստեղծել՝ Սիրիայում հանցագործությունների փաստեր հավաքագրելու համար
22.12.2016 | 17:46

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոչ է ստեղծել «անկողմնակալ և անկախ մեխանիզմներ», որոնց միջոցով կհավաքագրվեն և կվերլուծվեն փաստեր «Սիրիական հակամարտության ժամանակ կատարված հանցագործությունների վերաբերյալ»։

Նպատակն է հեշտացնել հնարավոր քրեական վարույթները ազգային կամ միջազգային դատարաններում: Բանաձևը չորեքշաբթի օրն ընդունվել է ձայների մեծամասնությամբ:

Դիտվել է՝ 553

Մեկնաբանություններ