Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պուտինը շնորհավորել է Ալիևին

Պուտինը շնորհավորել է Ալիևին
23.12.2016 | 13:15

APA գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծննդյան 55-ամյակը։


Պուտինը նշել է. «Դուք իրավմամբ վայելում եք միջազգային բարձր հեղինակություն՝ որպես փորձառու ու հեռատես պետական գործիչ, որը շատ բան է արել Ադրբեջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար։ Ռուսաստանում դուք հայտնի եք որպես մեր երկրի հուսալի ընկեր, ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության, տարբեր ոլորտներում երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդման սկզբունքային կողմնակից»։
Իլհամ Ալիևին շնորհավորել է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ կարևորելով նրա անձնական ներդրումը ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման հարցում։

Դիտվել է՝ 729

Մեկնաբանություններ