Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բեռլինի ահաբեկչության մեջ կասկածվողը սպանվել է Իտալիայի ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ

Բեռլինի ահաբեկչության մեջ կասկածվողը սպանվել է Իտալիայի ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ
24.12.2016 | 09:00

Բեռլինի Սուրբծննդյան տոնավաճառում ահաբեկչության մեջ կասկածվող անձը՝ ծագումով Թունիսից Անիս Ամրին, Միլանում ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում սպանվել է: Այս գիշեր՝ ժամը 3-ի սահմաններում, Իտալիայի ոստիկանությունը Սան Ջիովաի կայարանի մոտ կանգնեցրել է Ամրիին փաստաթղթերը ստուգելու նպատակով, սակայն նա ատրճանակից կրակ է բացել՝ վիրավորելով ոստիկաններից մեկին: Ոստիկանների պատասխան կրակոցներից Ամրին սպանվել է:


«Ռոյթերզը» հաղորդում է, որ սպանվածի մատնահետքերը համընկել են Բեռլինում 12 մարդու կյանք խլած ահաբեկչության գործիք դարձած բեռնատարի խցիկում հայտնաբերված մատնահետքերին: Դեկտեմբերի 19-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով նաև շուրջ հինգ տասնյակ մարդ էր վիրավորվել:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը՝ հայտարարելով, որ 24-ամյա Անիս Ամրին, որը մինչ 2015-ին Գերմանիա տեղափոխվելը մի քանի տարի ապրել էր Իտալիայում, իրենց զինյալներից մեկն է:
Հարձակումից անմիջապես հետո Գերմանիայի անվտանգության ծառայությունները մի պակիստանցու էին ձերբակալել, սակայն պարզվեց, որ նա անմեղ է և նրան ազատ արձակեցին: Ավելի ուշ հայտարարվել էր, որ կասկածյալը թունիսցի Անիս Ամրին է և նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:

Դիտվել է՝ 764

Մեկնաբանություններ