Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Իսրայելի բնակարանաշինական գործունեությունը սպառնում է Պաղեստինի հետ նրա գոյակցմանը. Սպիտակ տուն

Իսրայելի բնակարանաշինական գործունեությունը սպառնում է Պաղեստինի հետ նրա գոյակցմանը. Սպիտակ տուն
24.12.2016 | 17:57

Օկուպացված պաղեստինյան տարածքներում Իսրայելի բնակարանաշինական գործունեությունը սպառնում է Պաղեստինի հետ նրա խաղաղ գոյակցման գաղափարին՝ հեռախոսային ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագայի օգնականի տեղակալ Բեն Ռոդսը՝ բացատրելով ՄԱԿ ԱԽ-ում իսրայելական իշխանությունների այդ քաղաքականությունը դատապարտող բանաձևի քվեարկության ժամանակ ձեռնպահ մնալու ԱՄՆ-ի որոշումը։

«Դա սպառնում է երկու պետությունների խաղաղ գոյակցմանը։ Այդ ակտիվությունն ուժեղացել է վերջին տարիներին, հատկապես 2011-ից հետո, երբ մենք վետո դրեցինք (համանման բանաձևի վրա)»,- ասել է Ռոդսը։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Իսրայելին, նրա անվտանգությանը, դատապարտում ահաբեկիչներին, որ հարձակվում են պաղեստինյան տարածքներով հրեական պետության վրա։ «Իսրայելցիներն ու պաղեստինցիները պետք է ձեռնարկեն քայլեր՝ ուղղված երկու պետությունների գոյակցմանը»,- հավելել է նա։

Դիտվել է՝ 1396

Մեկնաբանություններ