Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՀԱՊԿ գագաթնաժողովը Սանկտ Պետերբուրգում

ՀԱՊԿ գագաթնաժողովը Սանկտ Պետերբուրգում
26.12.2016 | 22:59

Նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել էր Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:


Երկու ամիս առաջ երևանյան գագաթնաժողովի ժամանակ նախատեսվում էր, որ ռազմաքաղաքական դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով ստանձնելու է Հայաստանի ներկայացուցիչը, սակայն նիստի ավարտին հայտնի դարձավ, որ հարցն օրակարգից դուրս է եկել: Նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ գլխավոր քարտուղարի փոփոխության հարցը քննարկվելու է Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովում:


Ռուսաստանյան РБК գործակալությունը, գագաթնաժողովի կազմակերպմանը մասնակցող իր աղբյուրներին հղում անելով, պնդում է, որ պետերբուրգյան հավաքին չի մասնակցելու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որ մեկ ամիս առաջ պաշտոնական այցով գտնվում էր Ադրբեջանում և հայտարարել էր, որ ինքը վարձահատույց կլինի իրեն շնորհված «Հեյդար Ալիև» շքանշանի համար:

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ