Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն քննադատում է ամերիկացիներին ՄԱԿ-ի բանաձևի ընդունումը չկանխելու համար

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն քննադատում է ամերիկացիներին ՄԱԿ-ի բանաձևի ընդունումը չկանխելու համար
26.12.2016 | 23:00

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում կառավարության նիստի ժամանակ խստորեն քննադատել է միջազգային հանրությանը` նախ և առաջ ԱՄՆ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից անցած շաբաթավերջին ընդունված բանաձևի համար: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները բանաձևով կոչ էին անում Իսրայելին դադարեցնել հրեական բնակավայրերի շինարարությունը գրավյալ պաղեստինյան տարածքներում՝ այդ թվում Երուսաղեմի արևելյան հատվածում:

«ԱՄՆ-ն ու Իսրայելը տասնամյակներ շարունակ տարակարծություններ են ունեցել հրեական բնակավայրերի կառուցման հարցում: Բայց մենք պայմանավորվել էինք, որ Անվտանգության խորհուրդն այն վայրը չէ, որտեղ հարկավոր է լուծել այս հարցը, քանի որ մենք շատ լավ հասկանում էինք, որ բանակցություններն այդ դեպքում անհամեմատ ավելի դժվարին ընթացք կստանային»,- հայտարարել է Նեթանյահուն:

Դիտվել է՝ 728

Մեկնաբանություններ