Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նեթանյահուն արգելել է իր նախարարներին շփումներն այն երկրների հետ, որ քվեարկել են Իսրայելի դեմ բանաձևի օգտին

Նեթանյահուն արգելել է իր նախարարներին շփումներն այն երկրների հետ, որ քվեարկել են Իսրայելի դեմ բանաձևի օգտին
27.12.2016 | 10:21

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բոլոր նախարարներին հրահանգել է այցեր չկատարել այն երկրներ, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկել են Իսրայելի դեմ բանաձևի օգտին, չհանդիպել այդ երկրների նախարարներ հետ:


Նեթանյահուն նաև հայտարարել է, որ 2017-ի հունվարին Դավոսի տնտեսական ֆորումի ժամանակ ինքը չի հանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ:

Դիտվել է՝ 543

Մեկնաբանություններ