ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնակալությունից հետո մտադիր է չեղարկել այն հրամանագրերի մոտ 70 տոկոսը, որոնք գործողութան մեջ են դրվել պետության գործող ղեկավար Բարաք Օբամայի որոշմամբ՝ հայտարարել է Թրամփի անցումային թիմի անդամ, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչը Fox News-ին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ դրա համար կպահանջվի իրավաբանների որակյալ խմբի աշխատանք: Գինգրիչը հիշատակել է առողջապահության ոլորտում Օբամայի նախաձեռնած բարեփոխումը, որը ժամանակին հարուցել էր հանրապետականների խիստ քննադատությունը: