Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պուտին. Տարբեր թեժ կետերում հակամարտություններն անխոս մտահոգիչ են

Պուտին. Տարբեր թեժ կետերում հակամարտություններն անխոս մտահոգիչ են
27.12.2016 | 10:24

Աշխարհի տարբեր «թեժ կետերում» հակամարտություններն «անխոս մտահոգիչ» են՝ ասել է Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ նիստի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մենք գիտենք, թե որքան բարդ են դասավորվում աշխարհի տարբեր տարածաշրջաններում հարարաբերությունները, թեժ կետերի թիվը չի պակասում, իսկ հին հակամարտությունները, ցավոք, չեն լուծվում այն քանակով, որքան մենք կուզեինք»,- նշել է նա։

Պուտինը պարզաբանել է, որ խոսքը Աֆղանստանի խնդրի, Սիրիայի հակամարտության և այլ թեժ կետերի մասին է։ «Այդ ամենը, անխոս, մտահոգում է, և ես շատ ուրախ եմ, որ մենք հնարավորություն ունենք այսօր հանդիպելու և խոսելու այդ խնդիրների մասին»,- ասել է Պուտինը։

Դիտվել է՝ 559

Մեկնաբանություններ