Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սև ծովում կործանված Տու-154-ի «սև արկղերից» մեկը հայտնաբերվել է

Սև ծովում կործանված Տու-154-ի «սև արկղերից» մեկը հայտնաբերվել է
27.12.2016 | 17:01

Ջրասուզակները հայտնաբերել են Սև ծովում կործանված ռուսական Տու-154 ինքնաթիռի «սև արկղերից» մեկը՝ հիմնականը: Առաջիկա ժամերին արկղը վերծանման համար կտեղափոխվի Լյուբերցի՝ Ռազմաօդային ուժերի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ:

Մյուս երկու «սև արկղերը», որոնք գտնվում էին օդանավի պոչի հատվածում, դեռ չեն հայտնաբերվել։

Դիտվել է՝ 752

Մեկնաբանություններ