Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բուլղարիայի նախագահը Մոսկվային մեղադրել է ԵՄ-ն ներսից քայքայելու փորձերի համար

Բուլղարիայի նախագահը Մոսկվային մեղադրել է ԵՄ-ն ներսից քայքայելու փորձերի համար
27.12.2016 | 20:04

Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը Ռուսաստանին մեղադրել է Եվրոպական միությունը ներսից քայքայելու փորձերի համար, հայտնում է Deutsche Welle-ն: Պլևնելիևի կարծիքով` Մոսկվան փորձում է ապակայունացնել ԵՄ-ն` աջակցելով ծայրահեղ ազգայնական կուսակցություններին ու շարժումներին:

Ըստ նրա՝ Ռուսաստանը գնում է ԽՍՀՄ-ի հետքերով` փորձելով եվրոպացիների շրջանում կասկածներ առաջացնել ժողովրդավարության և իրավունքի գերակայության արժեքների հարցում: Նախագահի խոսքով` Մոսկվան որպես հակաեվրոպական քարոզչության հիմնական գործիք օգտագործում է համացանցը: «Եվրոպացիները պետք է իմանան, թե որն է ճշմարտությունը: Անհրաժեշտ է տեղյակ պահել նրանց` ինչ է կատարվում և ինչ նպատակներ է հետապնդում ռուսական քարոզչությունը»,- հորդորել է Բուլղարիայի նախագահը:

Դիտվել է՝ 1319

Մեկնաբանություններ