Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Քերի. Միակ լուծումը Իսրայելի և Պաղեստինի խաղաղ գոյակցությունն է

Քերի. Միակ լուծումը Իսրայելի և Պաղեստինի խաղաղ գոյակցությունն է
30.12.2016 | 12:32

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդես է եկել իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը նվիրված ծավալուն ելույթով և պաշտպանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունված բանաձևի քվեարկության ընթացքում ձեռնպահ մնալու՝ Վաշինգտոնի որոշումը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խստորեն քննադատել է ամերիկացիներին՝ բանաձևի վրա արգելանք չդնելու համար: Քերին ասել է, որ հարցի միակ լուծումը երկու պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի խաղաղ գոյակցությունն է, ինչի համար անհրաժեշտ է, որ Իսրայելը դադարեցնի Հորդանանի Արևմտյան ափի և Արևելյան Երուսաղեմի տարածքներում նորաբնակների ավանների կառուցումը:


ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրել է, թե «հանձին ԱՄՆ-ի Իսրայելն ուներ մեծ բարեկամ, բայց այսօր դա այդպես չէ»: Թրամփը հավաստիացրել է, որ իշխանությունը ստանձնելուց հետո հիմնովին կփոխի Վաշինգտոնի քաղաքականությունը թե պաղեստինա-իսրայելական հակամարտության և թե Իրանի նկատմամբ:

Դիտվել է՝ 1380

Մեկնաբանություններ