Սիրիայում ՌԴ զինված ուժերի քանակակազմը կկրճատվի, սակայն Մոսկվան կշարունակի միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Համաձայն եմ ՊՆ առաջարկի հետ, որ անհրաժեշտ է կրճատել Սիրիայի Հանրապետությունում մեր ներկայությունը, նկատի ունեմ, որ մենք, անխոս, կշարունակենք պայքարը միջազգային ահաբեկչության դեմ և հետագայում էլ կաջակցենք Սիրիայի օրինական կառավարությանը ահաբեկչության դեմ պայքարում և անխոս կկատարենք պայմանավորվածությունները, որոնք մենք ձեռք ենք բերել այդ թվում Տարտուսում և Հմեյմիմ ավիաբազայում ռուսական ԶՈՒ տեղակայման կետերի զարգացման հարցով»,- ասել է Պուտնիը՝ ՌԴ ԱԳՆ և ՊՆ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։