Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վրաստանում դեպի Ռուսաստան տանող ճանապարհին կկառուցեն կամուրջ

Վրաստանում դեպի Ռուսաստան տանող ճանապարհին կկառուցեն կամուրջ
05.01.2017 | 09:26

News Georgia գործակալության փոխանցմամբ՝ դեպի Ռուսաստանի սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու 113-րդ կիլոմետրի վրա կկառուցվի նոր կամուրջ՝ հայտնել է Վրաստանի տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարարության ավտոմայրուղիների դեպարտամենտը։

Նոր կամրջի կառուցումը գնահատվում է 4,55 միլիոն լարի (ավելի քան 1,78 միլիոն դոլար)։ Կամուրջը շահագործման է հանձնվելու 2017-ի դեկտեմբերին։ Այն այլընտրանք կդառնա Կոբի գյուղի լեռնանցքով անցնող կամրջին, որը կառուցվել է նախորդ դարի 80-ական թվականներին և ենթակա չէ վերականգնման։ Կամուրջը կնպաստի Կազբեկի ուղղությամբ բնակչության, զբոսաշրջիկների անվտանգ ու հարմարավետ շարժին ու տարանցիկ փոխադրումների անվտանգությանը։

Դիտվել է՝ 720

Մեկնաբանություններ