Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ստամբուլի ահաբեկիչը դեռ չի լքել քաղաքի սահմանները

Ստամբուլի ահաբեկիչը դեռ չի լքել քաղաքի սահմանները
05.01.2017 | 17:21

Թուրքական հատուկ ծառայությունների տեղեկություններով՝ Ամանորի գիշերը Ստամբուլի ամենահայտնի գիշերային ակումբներից մեկում` «Ռեյնա»-ում ահաբեկչական հարձակում իրականացրած անձը դեռ չի լքել քաղաքը՝ գրել է Yeni Safak օրաթերթը` վկայակոչելով ուժային կառույցներում ունեցած աղբյուրները:


Թերթի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները շարունակում են որոնել 39 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակման հեղինակին: Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնակի տեղեկություններով՝ ահաբեկիչն ազգությամբ ույղուր էր` ենթադրաբար Միջին Ասիայի նախկին խորհրդային հանրապետություններից մեկից:

Դիտվել է՝ 1366

Մեկնաբանություններ