Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Շվեդիայի թագուհին պատմել է պալատում ապրող ընկերասեր ուրվականների մասին

Շվեդիայի թագուհին պատմել է պալատում ապրող ընկերասեր ուրվականների մասին
05.01.2017 | 17:25

Շվեդիայի թագուհի Սիլվիան պատմել է, որ թագավորական ընտանիքի պալատում ուրվականներ են բնակվում, սակայն անհանգստանալու առիթ չկա, նրանք շատ ընկերասեր են, հաղորդում է Associated Press-ը:

73-ամյա թագուհին փաստագրական ֆիլմում, որը ցուցադրվելու է հինգշաբթի, նշել է, որ Դրոտնինգհոլմ պալատում բնակվում են ոչ միայն թագավորական ընտանիքի անդամները: Թագուհին ժպտալով պատմել է «բազմաթիվ ուրվականների» մասին: «Իհարկե, նրանք շատ ընկերասեր են»,- հավելել է նա: Դրոտնինգհոլմ պալատը կառուցվել է 16-րդ դարում:

Դիտվել է՝ 1497

Մեկնաբանություններ