Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Քերին զգուշացնում է Թրամփին

Քերին զգուշացնում է Թրամփին
06.01.2017 | 22:16

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին զգուշացրել է հունվարի 20-ից կառավարման լծակները ստանձնող Թրամփի վարչախմբին, որ չի կարելի չեղյալ հայտարարել Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը, որի շնորհիվ աշխարհը ավելի ապահով է դարձել, իսկ Թեհրանը զրկվել է միջուկային զենք ստեղծելու անհրաժեշտ տեխնիկական պայմաններից:

ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Իրանի հետ միջուկային համաձայնագիրը, պնդելով, որ գերտերությունները չափազանց մեծ զիջումների են համաձայնել և կոչ է արել հրաժարվել դրանից: Այս համաձայնագրով Իրանը պարտավորվել է կրճատել իր միջուկային ծրագիրը` միջազգային պատժամիջոցների վերացման դիմաց:
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ համաձայնագրի արդյունքում Թեհրանը կրճատել է իր հարստացված ուրանի պաշարները` 12000 կիլոգրամից հասցնելով 300 կիլոգրամի: «Համաձայնագիրը փաստացի արգելափակել է միջուկային զենք ստեղծելու բոլոր ճանապարհները Իրանի համար»,- ասել է Քերին:

Դիտվել է՝ 1064

Մեկնաբանություններ