Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լուկաշենկո. «Մենք որևէ մեկին չենք զիջի այս հողն ու պետությունը»

Լուկաշենկո. «Մենք որևէ մեկին չենք զիջի այս հողն ու պետությունը»
08.01.2017 | 12:12

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե որևէ մեկին թույլ չի տա նվաստացնել իր ժողովրդին ու պետությունը: «Մենք որևէ մեկին չենք զիջի այս հողն ու պետությունը, մեզ պետք է հարգել ու պատվել այնպես, ինչպես մենք ենք մեր հարևաններին ու մյուս պետություններին վերաբերվում»,- հայտարարել է Բելառուսի նախագահը՝ առանց հավելյալ մանրամասներ նշելու:

Տարեմուտի իր ուղերձում Լուկաշենկոն հայտարարել էր, թե «ինքնիշխան ու անկախ Բելառուսը գերի է դարձել ավանդական դաշնակից երկրներում ստեղծված տնտեսական իրավիճակին»:

Դիտվել է՝ 810

Մեկնաբանություններ