Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վախճանվել է Իրանի նախկին նախագահ Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանին

Վախճանվել է Իրանի նախկին նախագահ Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանին
09.01.2017 | 18:40

Երեկ Թեհրանի հիվանդանոցում վախճանվել է Իրանի նախկին նախագահ Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանին։ Նա 82 տարեկան էր։ Ռաֆսանջանին Իրանի նախագահն էր 1989-1997-ին։ 2005-ի նախագահական ընտրություններում նա պարտվեց Մահմուդ Ահմադինեժադին։ Նախկին նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել: Ռաֆսանջանին Իրանի Իսլամական Հանրապետության կայացման գործում առանցքային դերակատարություն է ունեցել։


ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր մեկնել է Իրան՝ մասնակցելու Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանիի թաղման արարողությանը: Ռաֆսանջանիի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 10-ին:


Նրա իշխանության տարիներին Իրանը ճանաչեց Հայաստանի անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Երևանի հետ: 1992-ի մայիսին Ռաֆսանջանին փորձեց նաև միջնորդական առաքելություն ստանձնել ղարաբաղյան խնդրում, սակայն անարդյունք: Աքբար Հաշեմի- Ռաֆսանջանին Իրանի նախագահներից միակն է, որ լինելով Երևանում՝ Ծիծեռնակաբերդում պսակ է դրել ցեղասպանության զոհերի հիշատակին:

Դիտվել է՝ 718

Մեկնաբանություններ