Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ստամբուլի գիշերային ակումբի վրա հարձակված անձը ՈՒզբեկստանի քաղաքացի է

Ստամբուլի գիշերային ակումբի վրա հարձակված անձը ՈՒզբեկստանի քաղաքացի է
10.01.2017 | 12:31

Թուրքիայի ոստիկանությունը պարզել է Ամանորի գիշերը Ստամբուլի ամենահայտնի գիշերային ակումբներից մեկում՝ «Ռեյնա»-ում հարձակում իրականացրած անձի ինքնությունը՝ ՈՒզբեկստանի քաղաքացի Աբդուլքադիր Մաշարիպովը, որ կապեր ունի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ:

Ոստիկանությունը փնտրում է նրան: Հունվարի 1-ին տեղի ունեցած հարձակման հետևանքով 39 մարդ էր զոհվել: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Դիտվել է՝ 653

Մեկնաբանություններ