Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ցիպրասն ու Էրդողանը քննարկել են Կիպրոսի հարցը

Ցիպրասն ու Էրդողանը քննարկել են Կիպրոսի հարցը
10.01.2017 | 12:39

Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ քննարկել է Ժնևում Կիպրոսի վերաբերյալ բանակցությունների հարցը։ Հեռախոսազրույցի ժամանակ զրուցակիցները համաձայնել են, որ բանակցային կողմերը պետք է կառուցողական մոտեցում ցուցաբերեն դրական արդյունքի հասնելու համար։


Ժնևում հունվարի 9-ին մեկնարկել են Կիպրոսի երկու հատվածների ղեկավարներ Նիկոս Անաստասիադիսի ու Մուսթաֆա Աքընջիի բանակցությունները, որ ավարտվելու են հունվարի 11-ին։ Ակնկալվում է, որ դրանց արդյունքներով կձևավորվի խնդրի լուծման «ճանապարհային քարտեզ»։ Հունվարի 12-ին ծրագրված է երաշխավոր երկրներ Հունաստանի, Թուրքիայի ու Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների մասնակցությամբ միջազգային կոնֆերանս։ ՄԱԿ ԱԽ-ի անդամների հավանության դեպքում կոնֆերանսին կմասնակցեն շահագրգիռ այլ կողմերի ներկայացուցիչներ։

Դիտվել է՝ 811

Մեկնաբանություններ